Ուրախ եմ, որ Հայաստանում եմ. Կարո Փայլան
Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին ներկա գտնվող Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ ուրախ է Հայաստանում գտնվելու համար։
«Շատ ուրախ եմ Հայաստանում գտնվելու համար։ Այս անգամ որպես պատգամավոր եմ այցելել»,-նշեց Կ. Փայլանը։
Նա հրաժարվեց պատասխանել այլ հարցերի։