211652_close_icon
views-count5180 դիտում article-date 23:53 17-09-2017

Օգնում են փրկարարները

Սեպտեմբերի 17-ին, ժամը 13:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից (4-րդ հարկ) իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1929 թ. ծնված Հ. Յ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Սեպտեմբերի 17-ին, ժամը 12:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին ավտոմեքենայից իր բնակարան (9-րդ հարկ) բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1938 թ. ծնված Մ. Հ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր