Նոյեմբերի 2-ին, ժամը 03.57-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բանգլադեշ թաղամասում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է մոտ 0.5 մետր խորության խրամուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Մ.-ին պատկանող «ԶԻԼ» մակնիշի 36 ՕՏ 238 պետհամարանիշի ավտոմեքենան: