32-ամյա չերնոգորցի դարպասապահին սպանել են մարզման ժամանակ
32-ամյա չերնոգորցի դարպասապահ Գորան Լենացը սպանվել է մարզման ժամանակ:
Դարպասապահը մարզվելիս է եղել իր նախկին ակումբի՝ «Բոկելի» մարզադաշտում, երբ անհայտ անձը հարձակվել է նրա վրա և մի քանի անգամ կրակել:
Ֆուտբոլիստին գլխի հրազենային վնասվածքով անմիջապես տեղափոխել են տեղի հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: