Անրին ասուլիսի ժամանակ նկատողություն է արել դարպասապահին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Թիերի Անրին նկատողություն է արել դարպասապահ Լոիկ Բադիաշիլեին, որն իր ետևից աթոռը տեղը չի դրել:
Անրին և Բադիաշիլեն մասնակցում էին մամուլիս ասուլիսին, որը նվիրված էր այսօր կեսգիշերին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» հետ կայանալիք հանդիպմանը:
Ասուլիսի ավարտից հետո 20-ամյա դարպասապահ լքել է իր տեղը՝ աթոռը տեղը չդնելով: Դա դուր չի եկել Անրիին, որը խաղացողին խնդրել է վերադառնալ և աթոռը տեղը դնել, ինչն էլ նա արել է: