Գերմանիայում ոստիկանությունը ձերբակալել է դարպասապահին` մեկ խաղում 43 գոլ բաց թողնելուց հետո
Գերմանիայի սիրողական լիգաներից մեկի թիմի դարպասապահին ոստիկանությունը ձերբակալել է` պայմանավորված խաղին մասնակցելու կասկածանքով:
«Վոնդերորտ» թիմի 25-ամյա դարպասապահ Կարկո Կվիոտեկը «ՊՍՎ Օբերհաուզենի» հետ խաղում 43 գոլ է բաց թողել, որոնցից 35-ը` 1-ին խաղակեսում: Հանդիպումն այդպես էլ ավարտվել է` 43:0:
Այդ խաղից 5 օր անց Կվիոտեկը թիմի մարզման ժամանակ ձերբակալվել է` Դորտմունդից 30կմ հեռավորության վրա գտնվող մարզաբազայում:
Այս աղմկոտ դեպքի առնչությամբ առայժմ թե ոստիկանությունը, թե` դարպասապահը որևէ հայտարարությամբ կամ պարզաբանմամբ հանդես չեն եկել: