Գերմանիան ավելի կսահմանափակի Թուրքիայի հետ առևտրային հարաբերությունները
Գերմանիան մտադիր է էլ ավելի սահմանափակել Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունը, որպեսզի հասնի իր ձերբակալված հայրենակիցների ազատմանը։ Այդ մասին հայտարարել է Գերմանայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Passauer Neue Presse թերթին տված հարցազրույցում։
«Մենք ստիպված ենք լինելու Թուրքիայի հետ համատեղ տնտեսական նախագծերը վերանայել»,-ընդգծել է Մերկելը՝ վրդովմունք հայտնելով, որ Անկարան շարունակում է շրջանցել մարդու իրավունքները և բանտարկված պահել Գերմանիայի քաղաքացիներին։
Ընդհանուր առմամբ՝ Թուրքիայում ներկա պահին անազատության մեջ է գտնվում Գերմանիայի 50-ից ավելի քաղաքացի։
Սպասվում է, որ հոկտեմբերին Գերմանիան ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու հարցը կբարձրացնի Եվրամիության գգաթնաժողովում։