Իրանի դեմ ճնշումը մեծացնելը կսահմանափակի նրա միջուկային ծրագրի հասանելիությունը. ԱՄՆ փոխնախագահ
Եթե խստացվեն Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները, ապա դա այն կխոչընդոտի բանակցությունները և կսահմանափակի իրանական միջուկային ծրագրի հասանելիությունը, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը՝ Վաշինգտոնի մերձարևելյան համալսարանում իր ելույթի ժամանակ:
Նա ընդգծել է, որ հենց մի քանի պետությունների կողմից միանգամից պատժամիջոցներ սահմանելն է ստիպել իրանցիներին նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Բայդենի խոսքով՝ ռազմական գործողությունները Իրանի դեմ խնդրի լուծում չեն, քանի որ, ինչպես նա է ասել, հնարավոր չէ պայքարել մի բանի դեմ, ինչի գոյության մասին հաստատ չգիտեն: