7970 դիտում
10:56 16-09-2017
Հոգևոր դաստիարակությունը պետք է սահմանափակվի հումանիստական գաղափարներով, ոչ թե կրոնական քարոզով. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Նախկին վարչապետ և պատգամավոր, մեր լավագույն տնտեսագետներից մեկը՝ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում կրկնեց նախկինում արտահայտած իր թեզն այն մասին, որ Հայ առաքելական եկեղեցին մեր ողջ պատմության ընթացքում խանգարել, խոչընդոտել է պետության կայացմանը: Դրան հետևել է Ազգային ժողովի փոխնախագահի համենայնդեպս ձևով կոռեկտ պատասխանը, ինչպես նաև մեր հոգևորականների արձագանքները, որոնց մի մասը կոռեկտ էր, մի մասը՝ ոչ: Այնուհետև «ֆեյսբուքյան պատժիչ բրիգադը» հարձակվեց Շարմազանովի վրա՝ ոչ այնքան Բագրատյանին և նրա գաղափարները պաշտպանելու, որքան «ընդդիմադիր լայքեր» հավաքելու մղումով:
Պարզ է, որ համակարգչային մեջ էջում հնարավոր չէ անդրադառնալ «պետություն-եկեղեցի» բարդագույն խնդրին, էլ չեմ ասում, որ դրա համար պետք է խորանալ այդ հարցի մեջ: Փոխարենը կարելի է մի երկու բառ ասել այն չարության մասին, որով կողմերը փորձում են ապացուցել իրենց ճշմարտությունը: Մանավանդ, երբ խոսքն այնպիսի նուրբ և նվիրական թեմայի մասին է, ինչպիսին մարդու հոգևոր կյանքն է: Եթե ես հավատացյալ եմ, ապա դա ամենևին չի նշանակում, որ ես իրավունք ունեմ որևէ մեկին կշտամբելու՝ «ինչո՞ւ ես դու աթեիստ (կաթոլիկ, մահմեդական, Եհովայի վկա), ուրեմն, դու հայ չես», և այլն: Կամ՝ «ինչո՞ւ դու, առաքելական եկեղեցու հետևորդ լինելով, ծեսերը կատարում ես այսպես, ոչ թե այնպես»: Բայց նաև աթեիստը և մնացածները չպիտի ինձ կշտամբեն, ծաղրեն, որ ես հավատում եմ, կամ՝ որ հավատում եմ այնպես, ինչպես ես եմ ճիշտ համարում: Ես իսկապես հավատում եմ, որ բացի այս նյութական աշխարհից, կա, այսպես ասած, «նուրբ աշխարհ», որտեղ «ապրում են» հոգիները: Բայց այդ աշխարհի բանալիներն անհատական են: Ոչ մի «կողմնակի անձ» չի կարող այնտեղ մտնել, առավել ևս՝ պետությունը:
Կյանքիս մի հատվածը ես ապրել եմ մի ժամանակաշրջանում, երբ մարդկանց վզին պետականորեն փաթաթվում էր կոմունիստների «կրոնը»՝ մարքսիզմի դասականների «աստվածաշնչով»: Հիմա նո՞ւյնն ենք ուզում անել դպրոցներում: Հոգևոր դաստիարակության նշանակությունն, անշուշտ, մեծ է, բայց պետական դպրոցներում այն պետք է սահմանափակվի համընդհանուր հումանիստական գաղափարներով, ոչ թե մեկ կրոնական ուղղության քարոզով: Մնացածը հասարակական կառույցների խնդիր է:
Եկեղեցիներ նույնպես, կարծում եմ, պետք են: Ես, օրինակ, շատ կուզեի, որ այնտեղ, որտեղ ես եմ ապրում՝ Զովունիում, եկեղեցի լինի, որովհետև կարծում եմ, որ եկեղեցի գերադասելի է գնալ ոտքով: Բայց երբ պատկերացնում եմ, որ որևէ «պուզատի» իր, ենթադրենք, նախընտրական կամ որևէ այլ նմանատիպ շահերից ելնելով, կառուցելու է այդ եկեղեցին, իսկ հետո գովազդային ռեպորտաժներում մարդիկ բացականչելու են՝ «ախ, մեծ բարերար», «ախ, ազգի նվիրյալ», հասկանում եմ, որ այդպիսի եկեղեցի ես չեմ գնա»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2354 դիտում
11:01 01-02-2019
«Կոմիսարներ» և պրոֆեսիոնալներ․ հանրային ԶԼՄ-ները պետք է զբաղվեն մնայուն արժեքների քարոզով․ «Առավոտ»
Այս բաժնից
1240 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1087 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»