15034 դիտում
09:47 16-09-2017
Եկեղեցին Երևանի կենտրոնում մոտ 1.5 մլն դոլարով շքեղ շենք է կառուցել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի կենտրոնում՝ Իսրայելյան փողոցում, Հայ-առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմը գեղեցիկ ճարտարապետական լուծումներով շքեղ շենք է կառուցել: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ առաջիկա օրերին տեղի կունենան շենքի բացման պաշտոնական արարողությունը:
Եռահարկ շինությունը զբաղեցնում է մոտ 1000 քառակուսի մետր տարածք, ունի ընդարձակ բակ՝ մոտ 2 հազար քառակուսի մետր մակերեսով: Ստորև ներկայացված լուսանկարներում պատկերված շենքի շինարարական աշխատանքները սկսվել են 20 տարի առաջ, սակայն ընդհատվել են, և այս տարի նոր սկսել են մեծ թափով աշխատանքներ տանել: Տարածքում ոչ մի ցուցանակ տեղադրված չէ, թե ինչ է կառուցվում, ով է կառուցում և ում պատվերով: Մինչդեռ օրենքի պահանջ է շինարարական աշխատանք կատարելու ժամանակ տարածքում ցուցանակ փակցնել:
Մեզ հայտնի դարձավ, որ կառուցապատման աշխատանքներն իրականացնում է «Ալգարե» ՍՊԸ-ն: Եռահարկ շինությունը, որի մեկ հարկը ստորգետնյա է, լինելու է գեղագիտական-ուսումնական կենտրոն: Շինության ներսում կան դահլիճներ, մի ամբողջ մասնաշենք նախատեսված է հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Փակ դահլիճից բացի կա նաև բացօթյա դահլիճ: Շենքը նաև ապահովված է վերելակով, հարմարեցվել է հաշմանդամություն ունեցող անձանց: Ի դեպ, ուսումնական կենտրոնը տեսանելի է նաև Աթենքի փողոցից, քանի որ շինությունը հենց Հրազդանի կիրճի բարձունքին է: Արարատյան հայրապետական թեմից նորակառույց կենտրոնին հասնելու համար անհրաժեշտ է անցնել մոտ 100 մետր:
Մոտավորապես՝ 1.5 միլիոն դոլար արժեցող այս շինության ներդրողներից մեկը, որոշ տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ կառուցված շինությունը «Վարպետաց տուն»-ն է: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքո գործում են հայորդած տներ, սակայն այդ կառույցը յուրահատուկ է: Կրկին նվիրված է երեխաներին, բայց առավել չափով ծառայելու է հաշմանդամ երեխաներին և նախատեսված է իրենց համար իբրև սոցիալական, մշակութային կենտրոն, որտեղ իրենք ուսանելու են տարբեր արվեստներ, արհեստներ»,- ասաց Տեր Վահրամն ու հավելեց, որ կենտրոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից կառուցապատման համար հանձնվել է «Երևան իմ սեր» ծրագրին, որն էլ՝ բարերարությամբ Հայկ և Էլզա Թիթիզյանների՝ կառուցել է այդ շինությունը:
Հարցին, թե որքա՞ն է կազմում նվիրատվության չափը, Տեր Վահրամը պատասխանեց. «Նվիրատվության չափը չենք կարող իմանալ, ես անձամբ չեմ կարող ասել, որովհետև տեղեկատվությանը չեմ տիրապետում: Ծրագիրն իրականացվել է «Երևան իմ սեր» ծրագրի կողմից, որի մասին վստահ եմ տեղեկություն ունեք, եթե իրենք նպատակահարմար գտնեն, իրենք պետք է բարձրաձայնեն նվիրատվության չափը»:
Դիտարկմանը, որ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանն էլ է ներդրումներ կատարել այս ծրագրի իրականացման համար, Տեր Վահրամը արձագանքեց, որ Արմեն Սարգսյանն առնչվում է նաև «Երևան իմ սեր» ծրագրին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4951 դիտում
10:29 19-07-2017
Եկեղեցին մտադիր է արևային էլեկտրակայան կառուցել. «Հայկական ժամանակ»
8006 դիտում
08:58 07-02-2018
ՊԵԿ նախագահի տեղակալի եղբայրը Երևանի կենտրոնում շքեղ հյուրանոց է կառուցում. «Հայկական ժամանակ»
27617 դիտում
21:53 30-01-2018
Առնոլդ Շվարցենեգերը 2,5 մլն դոլարով վաճառել է իր շքեղ Bugatti-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
652 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1036 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»