Եկեղեցին մտադիր է արևային էլեկտրակայան կառուցել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հողատարածք է նվիրաբերվելու: Հողատարածքը գտնվում է Էջմիածնի սուրբ Գայանե վանքի հարևանությամբ և զբաղեցնում է 1.4 հետկար մակերես:
«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ այդ հողատարածքը եկեղեցուն հատկացնելու խնդրանքով դիմել է Ամենայն հայոց կաթողիկոսը: Եկեղեցին մտադիր է այդ տարածքում արևային ֆոտովոլտային կայան կառուցել:
Հողատարածքը դեռ գտնվում է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության տակ և հատկացված է «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին: Գիտական կենտրոնին հատկացված է ընդհանուր մոտ 5 հեկտար տարածք»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]