Առնոլդ Շվարցենեգերը 2,5 մլն դոլարով վաճառել է իր շքեղ Bugatti-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայտնի ամերիկյան դերասան, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը վաճառել է իր շքեղ Bugatti Veyron ավտոմեքենան: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ դերասանը վաճառել է սպորտային մեքենան 2,5 մլն դոլարով:
Նշվում է, որ շքեղ՝ 2015թ.-ի թողարկման Bugatti-ն ընդամենը 1600կմ վազք է ունեցել: Այն 100կմ/ժ արագության հասնում է ընդամենը 2,5 վայրկյանում, իսկ դերասանը գնել էր մեքենան իր 68-ամյակին՝ 2015թ.-ին:
Մեքենան գնել է հայտնի դիլերը, ով զբաղվում է հայտնիների մեքենաների առքուվաճառքով: