211652_close_icon
views-count3780 դիտում article-date 16:45 15-09-2017

Եվս 50 երիտասարդներ ստացան ՀՀԿ ԵԿ անդամատոմսեր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր անդամատոմսեր են հանձնվել շուրջ 50 երիտասարդների։ Երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը շնորհավորել է ներկաներին ՀՀԿ ԵԿ-ին միանալու կապակցությամբ․«Շնորհավորում եմ և շնորհակալ եմ բոլորիդ ձեր որոշման համար։ Դուք այսուհետ մի ավելի մեծ ընտանիքի մասն եք կազմելու, քան երիտասարդական կազմակերպությունը, քանի որ բոլոր քաղաքական գործընթացներում մեր կուսակցությունը հանդես է գալիս որպես մեկ ամբողջական քաղաքական ընտանիք։ Մեզ մտահոգում է յուրաքանաչյուրիդ խնդիրը և հետաքրքրում յուրանքանչյուրիդ նոր գաղափարն ու առաջարկը»-, նշել է Կարեն Ավագյանը հավելելով, որ լիահույս է, որ նոր սկսած ընկերությունը երիտասարդների հետ երկար կյանք կունենա։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր