6169 դիտում
15:51 05-09-2020
«Մեր ճանապարհը փշոտ է լինելու, բայց մենք չե՛նք ընկրկելու»․ Արթուր Վանեցյանն անդամատոմսեր է հանձնել կուսակիցներին
«Հայրենիք» կուսակցության շարքերը համալրվել են նոր անդամներով․ այսօր «Հայրենիք» կուսակցության գրասենյակում մոտ երկու տասնյակ քաղաքացիներ անդամատոմս են ստացել։ Այս մասին հայտնում է «Հայրենիք» կուսակցության Ֆեյսբուքի էջը:
Կին կուսակցականներին անդամատոմս հանձնել է անձամբ կուսակցության նախագահը՝ Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ կանանց դերակատարումն անգնահատելի է ինչպես մեր ընտանիքներում, այնպես էլ քաղաքական ուժերի շարքերում։
Ողջունելով կուսակից ընկերներին՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ «Հայրենիք»-ը յուրաքանչյուրինն է, ով միանում է քաղաքական ուժին։
«Մեր ճանապարհը փշոտ է լինելու, բայց մենք չե՛նք ընկրկելու, որովհետև ունենք գաղափար, որի շուրջ միավորվել ենք և կամք, որով կարող ենք ու պատրաստ ենք լուծել մեր առջև դրված բոլոր խնդիրները՝ ստեղծելու անվտանգ ու բարեկեցիկ հայրենիք, որտեղ մարդիկ արժանապատվորեն են ապրելու»,-ասել է Վանեցյանը։
Հենց «Հայրենիք» անունն է սիրիահայ Ռազմիկ Տեր-Դավթյանին «Հայրենիք» կուսակցություն բերել։ Ասում է՝ հայրենիքի շահը «Հայրենիք» կուսակցությունում է գտել, դրա համար էլ կուսակցականի անդամատոմսը բաց ճակատով է վերցնում։
«Նախքան որոշում կայացնելը կուսակցության ներկայացուցիչների հետ եմ հանդիպել, զրուցել, ծանոթացել ծրագրերին ու գաղափարներին։ Իմ համոզմամբ՝ «Հայրենիք»-ում լրջություն ու պատասխանատվություն կա»,- ասել է Ռազմիկը, որին այսօր ոչ միայն անդամատոմսի, այլև ծննդյան 24-րդ տարեդարձի առթիվ են շնորհավորել։
Ինչպես Ռազմիկը, այնպես էլ մյուս տղամարդիկ կուսակցության անդամատոմսերը խորհրդի անդամ Արա Սահակյանից են ստացել։
Սահակյանը նշել է, որ ներկաներից յուրաքանչյուրի հետ առանձին հանդիպել են, զրուցել, ներկայացրել կուսակցության գաղափարական հենքն ու ծրագրային ուղղությունները, հետևաբար յուրաքանչյուրի որոշումը հիմնավորված է ու գիտակցված։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
«Մեր ճանապարհը փշոտ է լինելու, բայց մենք չե՛նք ընկրկելու»․ Արթուր Վանեցյանն անդամատոմսեր է հանձնել...
Posted by «Հայրենիք» Կուսակցություն on 2020 թ. սեպտեմբերի 5, շաբաթ
Նմանատիպ նյութեր
722 դիտում
12:29 07-10-2015
Վարչապետը Կոտայքի մարզի 120 երիտասարդների հանձնեց ՀՀԿ անդամատոմսեր
3786 դիտում
16:45 15-09-2017
Եվս 50 երիտասարդներ ստացան ՀՀԿ ԵԿ անդամատոմսեր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
277 դիտում
09:56 18-05-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կանադայի սենատի նախագահի և Կատարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
478 դիտում
09:34 18-05-2024
Երևանի փոքր կենտրոնում մայիսի 19-ին կլինեն փակ փողոցներ
502 դիտում
23:42 17-05-2024
ԵՀ գործադիր փոխնախագահը Մատենադարանում ծանոթացել է հայալեզու ձեռագրերին