2848 դիտում
10:39 30-05-2016
Լոռեցի 50 երիտասարդներ համալրել են ՀՀԿ շարքերը. լուսանկարներ
Մայիսի 29-ին ՀՀԿ Լոռու տարածքային կազմակերպության գրասենյակում տեղի է ունեցել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի և ՀՀԿ երիտասարդական կամզակերպության (ԵԿ) ղեկավար Կարեն Ավագյանի հանդիպումը մարզի երիտասարդ հանրապետականների հետ։ Լոռու մարզի երիտասարդական կառույցի ներկայացուցիչները հանդես են եկել անցած մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությամբ։ Իրենց լավագույնս դրսևորած երիտասարդ ՀՀԿ-ականները Հանրապետական կուսակցության ղեկավարության կողմից արժանացել են շնորհակալագրերի։ Հանդիպման ընթացքում ՀՀԿ շարքերը համալրել են շուրջ 50 երիտասարդ լոռեցիներ։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկաներին ուղղված իր խոսքում նշել է, որ ՀՀԿ-ում մեծ հավատով են լցված երիտասարդ սերնդի նկատմամբ։«Մեր հիմնական ուժը հենց երիտասարդների մեջ է, որովհետև առանց ճիշտ սերնդափոխության մենք չենք կարող հեռահար ծրագրեր կառուցել։
Սերնդափոխությունը պետք է կարողանալ ճիշտ, սահուն կազմակերպել»,- ասել է Վ. Բաղդասարյանը։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը նախ շնորհակալություն է հայտնել բոլոր այն երիտասարդներին, որոնք որոշում են կայացրել անդամագրվելու Հայաստանի հանրապետական կուսակցությանը։ Նա նշել է, որ ՀՀԿ անդամ լինելը նախևառաջ մեծ պատասխանատվություն է, և անդամատոմս ստացող յուրաքանչյուր երիտասարդ պետք է ճիշտ հասկանա այդ պատասխանատվությունը։ «Հանրապետական կուսակցության անդամ լինելը երբեք իրավունք չի եղել։ Մենք ի սկզբանե այդ գաղափարախոսությունը դրել ենք ՀՀԿ ԵԿ գործունեության հիմքում և այս տարիների ընթացքում որևէ մեկին թույլ չենք տվել հանրապետական լինելը որպես իրավունք ընկալել ու կիրառել»,- նշել է Կարեն Ավագյանը։
Մարինե Շահնազարյանը Հանրապետականի շարքերը համալրած երիտասարդներից է, այս տարի ավարտում է Վանաձորի պետական համալսարանը։ Ասում է, որ ծանոթ է տարբեր կուսակցությունների գաղափարախոսությանը, իրականացրած գործունեությանը, և իր համար ամենահոգեհարազատը, ընդունելին ՀՀԿ ծրագրերն են, ուստի ցանկանում է իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։
Երիտասարդների հետ հանդիպման վերջում ՀՀԿ խմբակցության և երիտասարդական կառույցի ղեկավարները պատասխանել են նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀԿ քաղաքական դպրոցին, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, կրթական տարբեր ծրագրերի, ՀՀԿ կառուցվածքային որոշ հարցերի։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
3158 դիտում
15:42 02-06-2017
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության շարքերը համալրել են ևս 100 երիտասարդներ
1319 դիտում
17:27 04-03-2016
130 երիտասարդ համալրել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության շարքերը
Այս բաժնից
1003 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
853 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը