Ծեծկռտուք Արմավիրում. հարվածներ է ստացել նաև փոխմարզպետը՝ ՀՀԿ-ի Մոսոն. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երկու օր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքում գտնվող «Մուշ» ռեստորանային համալիրում, որին մասնակցել է Արմավիրի փոխմարզպետը, ՀՀԿ Արմավիրի մարզային կառույցի փոխնախագահ Մովսես Քարտաշյանը:
Քարտաշյանը տեղեկանալով, որ այդ համալիրում իր ազգականները վիճաբանության մեջ են, շտապել է դեպքի վայր, փորձել է իր հեղինակությամբ ճնշել մյուս կողմին՝ ներկայանալով ՀՀԿ-ի Մոսո, սակայն դա հակառակ էֆեկտ է ունեցել, և Քարտաշյանը ինքն էլ է հարվածներ ստացել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]