211652_close_icon
views-count3022 դիտում article-date 09:31 23-02-2017

Շիրակի փոխմարզպետը առանց պատճառի դուրս է եկել ՀՀԿ-ից և անդամակցել ՀՅԴ-ին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս Շիրակի մարզն ունեցավ երրորդ փոխմարզպետը. այդ պաշտոնում նշանակվել Է Արթիկի նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանը։ 8-ամյա կրթություն ունեցող փոխմարզպետին այդ պաշտոնում նշանակելու հարցում մեծ դերակատարություն ունեն Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը։ Վարագյանը Կարապետյանի՝ «Հայռուսգազարդ»-ի տնօրեն եղած ժամանակ աշխատել Է այդ համակարգում որպես Շիրակի մարզի ԳԳՄ տնօրեն։ Ամենաուշագրավը, սակայն, մեկ այլ հանգամանք Է. Վարագյանը լքել Է ՀՀԿ-ն՝ անդամակցելով ՀՅԴ-ին, ավելին՝ ՀՅԴ ցուցակով ռեյտինգային ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրելով Շիրակի մարզում։ Պարզվում Է՝ 59 տարեկան հասակում նոր միայն Վարագյանը հասկացել է, որ ՀՅԴ գաղափարախոսությանն իր համար ավելի հոգեհարազատ է, քան ՀՀԿ-ինը։ «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու եք դուրս եկել ՀՀԿ-ից, նա ասել է. «Ոչ մի պատճառ չկա, հարազատս»։ Իսկ հարցին՝ միգուցե կուսակցության գաղափարախոսությունն է իրեն դուր եկել, նա ասել է. «Սա ավելի հարազատ է»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր