Վերտոնգենը կոտրել է Գյոտցեի ատամները «Տոտենհեմ»-«Բորուսիա» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն տուժել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում՝ «Տոտենհեմի» հետ խաղի ժամանակ (1:3):
Գերմանացի ֆուտբոլիստը տուժել է լոնդոնցիների պաշտպան Յան Վերտոնգենի հետ գնդակի համար պայքարում: Գյոտցեն դեմքին հարված է ստացել, որի արդյունքում կոտրվել են ատամներն ու դեմքը ուռել:
«Գյոտցեն ատամների հետ կապված խնդիրներ ունի: Նա պետք է բժշկի մոտ գնա: Այդ ամենն այնքան էլ լավ չի դիտվում:
Մարիոյի ատամներն այժմ այնքան էլ ճիշտ դիրքում չեն: Նրա համար խոսելը ցավոտ է», ասել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Պետեր Բոսը:
Խաղի մրցավար Ջանլուկա Ռոկին միջադեպի համար կարմիր քարտ էր ցույց տվել Վերտոնգենին:



