«Ռոմա»-ին անհրաժեշտ է Յան Վերտոնգենը
Բելգիայի հավաքականի և «Տոտենհեմ»-ի պաշտպան Յան Վերտոնգենը կարող է տեղափոխվել «Ռոմա», հայտնում է express.co.uk-ը:
Նշվում է, որ հռոմեական ակումբի ներկայացուցիչները հանդիպել են Վերտոնգենի գործակալի հետ և քննարկել են հավանական տեղափոխության մանրամասները:
Բացի «Ռոմա»-ից Վերտոնգենին իր կազմում ցանկանում է տեսնել նաև «Զենիթ»-ը: