211652_close_icon
views-count2759 դիտում article-date 16:50 14-09-2017

Բարեգործական ճաշարանները Երևանի քաղաքապետարանի մշտական ուշադրության ներքո են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Առանձնահատուկ hոգածության կարիք ունեցող սոցիալական խմբերին օժանդակելու նպատակով մայրաքաղաքում շարունակում են գործել Երևանի քաղաքապետարանի, Հայաստանում «Գերմանական կարմիր խաչի» Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպության և «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության համագործակցությամբ բացված բարեգործական ճաշարանները: Դրանք, ըստ էության, վերածվել են ցերեկային խնամքի կենտրոնների, որտեղ, մատուցվող ճաշից բացի, նաև իրենց ժամանցն են անցկացնում շփման կարիք ունեցող տարեցները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունը մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների հետ համատեղ մշտական վերահսկողություն է իրականացնում մայրաքաղաքում գործող բոլոր` 18 բարեգործական ճաշարանների գործունեության նկատմամբ: Դրանց խնդիրներն են քննարկվել Երևանի քաղաքապետարանում սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին Մայր Աթոռի հովանու ներքո գործող բարեգործական ճաշարանների պատասխանատու Տեր-Մարկոս Մանգասարյանը, «Առաքելություն Հայաստան» ՀԿ նախագահ Երվանդ Մխիթարյանը, Հայաստանում «Գերմանական կարմիր խաչի» Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղի գրասենյակի տնօրեն Մովսես Պողոսյանը, «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական ճաշարանի պատասխանատու Բագրատ Ասատրյանը և այլ պատասխանատուներ: Խորհրդակցության արդյունքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել իրականացվող աշխատանքների որակը մշտապես պատշաճ մակարդակով ապահովելու և տարեցներին մատուցվող սոցիալական ծառայությունների ցանկն ընդլայնելու վերաբերյալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր