211652_close_icon

Հանձնարարվել է հսկողության տակ պահել դպրոցների ճաշարանները

views-count1511 դիտում article-date 17:24 28-09-2015
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանրակրթական դպրոցների ճաշարանները սպասարկող կազմակերպություններին տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ զեկուցվել է, որ թերություններ են գրանցվել քաղաքապետարանի ենթակայության 17 դպրոցներում: Քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել գործընթացը և շարունակել շրջայցերը դպրոցների ճաշարաններ: «Եթե համապատասխան կազմակերպությունները սահմանված ժամանակում չեն կատարում իրենց տրված անձնարարականները, ապա առանց քննարկումների խզեք նրանց հետ կնքված պայմանագրերը: Բոլորը պետք է հասկանան, որ երեխաներին մատակարարվող սննդի հաշվին որևէ թերացում ներելի չէ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Պատասխանատուները նաև զեկուցել են, որ մայրաքաղաքում ներառական կրթություն իրականացնող բոլոր դպրոցների սնունդը ձեռք է բերվում կենտրոնացված կարգով ու գործընթացը մշտական հսկողության ներքո է:

Նմանատիպ նյութեր