Չեմպիոնների լիգա. Ռոնալդուի վերադարձը, «Սիթիի» տրիումֆը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 1-ին տուրի խաղային երկրորդ օրը կայացավ 8 հանդիպում:
Չեմպիոնների գործող գավաթակիր «Ռեալը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց կիպրական ԱՊՈԵԼ-ին: Մադրիդցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն: Վերջինս որակազրկման պատճառով Իսպանիայի առաջնությունում դեռևս հանդիպում չի անցկացրել, այնպես որ, սա նրա վերադարձը կարելի է համարել, որը բավական հաջող ստացվեց:
Մանչեսթերյան թիմերից երկրորդը՝ «Սիթին», նույնպես խոշոր հաշվով հաղթանակ տոնեց՝ Հոլանդիայում ջախջախելով «Ֆեյենորդին». 4:0: Այստեղ էլ դուբլի հեղինակ դարձավ Ջոն Սթոունզը:
Ամենահետաքրքիր մրցավեճը, թերևս կայացավ Լոնդոնում, որտեղ «Տոտենհեմը» ընդունել էր Դորտմունդի «Բորուսիային»: Հարձակողական ոճ դավանող այս թիմերի հանդիպումն ավարտվեց անգլիական ակումբի հաղթանակով՝ 3:1: Դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը: Խաղը ստվերեց մրցավարական կոպիտ սխալը, երբ 2:1 հաշվի ժամանակ չհաշվեցին Օբամեյանգի մաքուր գոլը:
Ինչ որ առումով անակնկալ տեղի ունեցավ Ուկրաինայում, որտեղ Դոնեցկի «Շախտյորը» 2:1 հաշվով հաղթեց «Նապոլիին»: «Լիվերպուլը» «Սևիլյայի» հետ խաղում ձեռքից բաց թողեց հաղթանակը՝ 2:2:
Չեմպիոնների լիգա, 1-ին տուր
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջիին տուրի հանդիպումն անցկացրի E, F, G, H խմբերի թիմերը: Մադրիդի «Ռեալը» տանը 3:0 հաշվով պարտության մատնեց Կիպրոսի ԱՊՕԵԼ-ին: Դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն: Հետադարձ հարվածքով աչքի ընկավ իսպանացի Սերխիո Ռամոսը:
«Մանչեսթեր Սիթին» Հոլանդիայում շանս չտվեց «Ֆեյենորդին»՝ 4:0: Երկու անգամ գոլի հեղինակ դարձավ անգլիացի Ջոն Սթոունսը: Մրցակցի դարպասը գրավեցին նաև արգենտինացի Սերխիո Ագուերոն և բրազիլացի Գաբրիել Ժեզուսը:
«Լիվերպուլը» տանը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը «Սևիլիայի» դեմ խաղում՝ 2:2:
[b]Չեմպիոնների լիգա, 1-ին տուր
[/b]
[b]E խումբ
[/b]«Լիվերպուլ» (Անգլիա) - «Սևիլիա» (Իսպանիա)՝ 2:2
Ռոբերտո Ֆիրմինո, 21, Մոհամեդ Սալահ, 37 – Վիսամ Բեն-Եդեր, 5, Խոակին Կորեա, 72
«Մարիբոր» (Սլովենիա) - «Սպարտակ» (Ռուսաստան)՝ 1:1
Յասմին Մեշանովիչ, 85 - Ալեքսանդր Սամեդով, 59
[b]F խումբ
[/b]«Ֆեյենորդ» (Հոլանդիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 0:4
Ջոն Սթոունս, 2, 63, Սերխիո Ագուերո, 10, Գաբրիել Ժեզուս, 25
«Շախտյոր» (Ուկրաինա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 2:1
Թայսոն, 15, Ֆակունդո Ֆերեյրա, 58 - Արկադիուշ Միլիկ, 71
[b]G խումբ
[/b]«Լայպցիգ» (Գերմանիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 1:1
Էմիլ Ֆորսբերգ, 33 – Յուրի Տիլեմանս, 34
«Պորտու» (Պորտուգալիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 1:3
Դուշկո Տոշիչ, 21, ինքնագոլ - Անդերսոն Տալիսկա, 13, Ջենկ Թոսուն, 28, Ռայան Բաբել, 86
[b]H խումբ
[/b]«Ռեալ» (Իսպանիա) - ԱՊՕԵԼ (Կիպրոս)՝ 3:0
Կրիշտիանու Ռոնալդու, 12, 51, 11մ, Սերխիո Ռամոս, 61
«Տոտենհեմ» (Անգլիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 3:1
Սոն Հին Մին, 4, Հարի Քեյն, 15, 60 - Անդրեյ Յարմոլենկո, 11