211652_close_icon
views-count2235 դիտում article-date 11:33 27-08-2015

Չեմպիոնների լիգա. Հետխորհրդային երկրների ակումբների տրիումֆը. տեսանյութ

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը, որի խաղային վերջին օրը կայացան 5 հանդիպումներ: Մոսկվայի ԲԿՄԱ-ն անհավանական կերպով հաղթահարեց պորտուգալական «Սպորտինգի» արգելքը: Առաջին խաղում «Սպորտինգը» հաղթել էր 2:1 հաշվով, իսկ պատասխան խաղի 1-ին խաղակեսից հետո առջևում էր 1:0: Սակայն 2-րդ խաղակեսում ԲԿՄԱ-ն կարողացավ բեկում մտցնել և հաղթել 3:1 հաշվով: Հանուն ճշմարտության պետք է նշել, որ ռուսական ակումբին շատ օգնեցին մրցավարական կոպիտ սխալները` թե առաջին խաղում, թե` երկրորդ: Մասնավորապես մրցավարները հաշվեցին Սեյդու Դումբիայի ձեռքով խփած գոլը: Աննախադեպ արդյունքի հասավ ղազախական «Աստանան»: Առաջին անգամ Ղազախստանը ՉԼ-ի խմբային փուլում ներկայացուցիչ կունենա: «Աստանան» կարողացավ հաղթել կիպրական «Ապոելի» արգելքը: Նշենք, որ առաջին անգամ ՉԼ-ի խմբային փուլում ներկայացված կլինեն նախկին ԽՍՀՄ-ը ներկայացնող պետությունների միանգամից վեց ակումբ` ռուսական «Զենիթն» ու ԲԿՄԱ-ն, ուկրաինական «Դինամոն» և «Շախտյորը», ղազախական «Աստանան» և Բելառուսի ԲԱՏԷ-ն, որը թեպետ 1:2 հաշվով պարտվեց Բելգրադի «Պարտիզանին», սակայն դրսում խփած գոլի կանոնի շնորհիվ մրցավեճի հաղթող դարձավ: Օրվա վերջին երկու խաղերում պայքար չստացվեց: «Մանչեսթեր Յունայթեդը» 4:0 հաշվով հաղթեց «Բրյուգեին», ընդ որում, հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ուեյն Ռունին, իսկ «Բայերը»` իտալական «Լացիոյին», 3:0:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր