211652_close_icon
views-count4285 դիտում article-date 09:47 13-09-2017

ԵԱՏՄ-ում Հայաստանը ոչ հետընթաց է ունեցել, ոչ էլ առաջընթաց. Վ. Բոստանջյան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն անդրադառնալով Հայաստանի` ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի նախաձեռնությանը, նշել է. «Մեր հաջողությունները կամ անհաջողությունները մի փնտրեք իբր ԵԱՏՄ-ում գտնվելու պարագայով»։ Վերջինը դա ասել է, դիմելով, իր բնորոշմամբ, «բոլոր սուտի հիմնավորողներին»։ ԵԱՏՄ-ում, ըստ պատգամավորի, Հայաստանը ոչ հետընթաց է ունեցել, ոչ էլ առաջընթաց: Բայց, սրանով հանդերձ, նա չի խրախուսում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը, քանի որ այն մեզ համար վատագույն դեպքում 180 միլիոնանոց շուկա է, որտեղ սպառվում են մեր անորակ` «արտադրական ցածր կուլտուրայով ստեղծված» ապրանքները, որոնք, ըստ Բոստանջյանի, Եվրոպան ընդհանրապես չի էլ թողնի իր երկիր: Նա չի հասկանում` որո՞նք են այն հիմքերը, որ ԵՄ-ում Հայաստանը կտրուկ առաջընթաց է ունենալու: Բացի այդ, նա կարծում է, որ հաշվի պետք է առնենք նաև ԵԱՏՄ տարածքում բնակվող մեր երեք միլիոն հայրենակիցների շահերը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր