Մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանը հետընթաց է գրանցել. Առավոտ
«Առավոտ»-ը գրում է. «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության այս տարվա զեկույցում Հայաստանը 78-րդ տեղում է: Ըստ այդ կազմակերպության՝ մամուլի ազատության ցուցանիշով մենք գերազանցում ենք Վրաստանին, Ադրբեջանին, Թուրքիային, Իրանին և Ռուսաստանին:
Այդ դասակարգմամբ լավագույն եռյակում են Ֆինլանդիան, Նիդերլանդներն ու Նորվեգիան:
Միացյալ նահանգներն ամենևին էլ առաջատարների շարքում չէ»:
Թերթը ուշադրություն է հրավիրում նրան, որ այս տարի մեր երկիրը 4 հորիզոնականով զիջել է դիրքերը: Թե՛ այլ երկրների, թե՛ Հայաստանի առումով գնահատականներն օբյեկտիվ են թվում:
Մասնավորապես օրինաչափ է, որ Հայաստանի երկու ատյանների վճիռները, ըստ որոնց՝ պարտավորեցնում են երկու լրատվամիջոցների բացահայտել իրենց լրատվության աղբյուրները:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: