211652_close_icon
views-count1220 դիտում article-date 15:58 24-10-2019

Ինչո՞ւ է Հայաստանը Doing Business-2020-ում 6 հետընթաց արձանագրել

Այսօր Համաշխահային բանկը հրապարակել է Doing Business-2020 զեկույցը, որտեղ Հայաստանը հետընթաց է արձանագրել, զիջել է դիրքերը: Այս մասին յսօր՝ հոկտեմբերի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և խնդրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին պարզաբանել իրավիճակը: Վերջինս իր խոսքում նշեց, որ այդ զեկույցը կազմելիս 10 ցուցիչ է օգտագործվում. «Դրանք անդրադառնում են կազմակերպության գրանցման պահից՝ սեփականության իրավունքների գրանցում, հարկերի վճարում, քաղաքաշինական թույլտվություններ, դատարաններում վեճեր մինչև սնանկացման վարույթներ: Երկրները գնահատվում են 2 եղանակով. 192 երկրներից որ երկիրը այդ 10 ցուցիչներով հավաքում է առավելագույն բալերը, նա պոտենցիալ առավելագույն դիրք է զբաղեցնում: Այս տարվա զեկույցով առաջինը Նոր Զելանդիան է, որն ունի 88,6 միավոր 100-ից: Հայաստանն այս տարվա արդյունքում ունի 74,5 միավոր, որը 2019-ի համեմատ առաջընթաց է արձանագրել 1,3 միավորով: Այսինքն նախորդ տարվա համեմատ ունենք առաջընթաց, որը մեր կատարած բարեփոխումների արդյունքն է: Առաջընթաց ենք արձանագրել հարկերի վճարման ուղղությամբ: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ մենք ավելացված արժեքի հարկի վերադարձ ենք նախատեսում ոչ միայն արտահանողների համար, այլ նաև երբ կազմակերպությունը կապիտալ ծախսերի դեպքում ունի կուտակված դեբետներ: Դրական առաջընթաց ենք արձանագրել քաղաքաշինական թույլտվությունների մասով, նաև արտաքին առևտրի ոլորտում»,-ասաց նախարարը: Նա ընդգծեց, որ կա նաև երկրորդ դասակարգումը, թե երկրներն ըստ հերթականության ինչպես են դասավորված. «Այդտեղ մենք նախորդ տարի ունեինք 41-րդ հորիզոնականը, իսկ այս տարվա արդյունքում 47-րդ հորիզոնականն ենք զբաղեցնում: Սա նշանակում է, որ թեև ինքներս մեր նկատմամբ բարելավում ենք արձանագրել, բայց գնահատման ամբողջ պատկերի մեջ 46 եկիր ավելի մոտ է առաջին հորիզոնականին: Սա պայմանավորված է նրանով, որ այս տարի առաջին անգամ ՀԲ-ն փոխել է իր մեթոդաբանությունը փոքր բաժնետերերի պաշտպանություն կոչվող ցուցիչը հաշվարկելու առումով: Դա ցույց է տալիս, թե որքանով են մեր իրավակարգավորումները պաշտպանում փոքր բաժնետերերի շահերը: Մենք այդտեղ էական փոփոխություններ ենք արել: Այս տարի ՀԲ-ն բացի դրանից հաշվի է առնում նաև, թե դրանց արդյունքում արժեթղթերի շուկայում քանի ցուցակված մասնավոր կազմակերպություններ կան, որոնք բաժնետոմսեր են շրջանառում: Այսինքն բորսայի կայացվածությունը դարձել է գնահատման հիմք: Այս պատճառով մենք այդ ցուցիչով մեր դիրքը 51-րդից իջել է 120-րդը: Արդյունքում մեր համեմատական դիրքը 41-ից դարձել է 47»,-ասաց Տիգրան Խաչատրյանը: էկոնոմիկայի նախարարը նշեց, որ եթե ներկայիս գնահատման մեթոդիկան տեղափոխեինք նախորդ տարի, ապա կրկին կլինեինք 47-ը՝ ինչպես նախորդ տարի։ Վարչապետը արձանագրեց, որ սկզբունքորեն դա վատ նորություն չէ: «Անցած տարվանից աննախադեպ իրադարձություններ են եղել Հայաստանում. մի քանի ընկերություններ արժեթղթեր են թողարկել, որը նախաքայլ է արժեթղթերի բորսայում գործունեություն ծավալելու համար: Եթե նահանջի պատճառը դա, է մենք գտնվում ենք նախապատրաստական շրջանում: Սա իհարկե, նաև ահազանգ պետք է լինի, որ ավելի ակտիվացնենք արժեթղթերի բորսայի հետ կապված աշխատանքը»: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նկատեց, որ հարկերի հավաքման ցուցիչով 30 կետով առաջընթաց ունենք, 82-րդ տեղից դարձել ենք 52-ը: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն իր հերթին ասաց, որ հրապարակված զեկույցում տեխնիկական սխալ են հայտնաբերել, եթե սխալն ուղղվի, մենք 37-րդ տեղը կզբաղեցնենք: Դա առաջացրեց բոլոր ներկաների բուռն ծիծաղը․ Փաշինյանն ասաց, որ անհամբեր կսպսենք այդ սխալը ուղղելուն: «Էս ինչ վատ եմ: Բա էսքան իզո՞ւր էինք քննարկում, պարոն Ջավադյան»,-ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր