Աշխարհի Գավաթ. Արոնյանը ռիսկի չդիմեց
Թբիլիսիում ընթանում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի խաղային առաջին օրը:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի գրոսմայստեր Դանիիլ Դուբովի հետ:
Մեր գրոսմայստերը պարտիայի միջնամասում առավելություն ստացավ և հաղթանակի հիանալի հնարավորություններ ուներ, սակայն որոշեց ռիսկի չդիմել և բավարարվել խաղաղությամբ:
Վաղը կկայանա պատասխան պարտիան, որտեղ Արոնյանը կխաղա սպիտակներով:



