211652_close_icon

ԱՄՆ-ում ձերբակալվել է Ժան-Կլոդ Վան Դամմի որդին

views-count9697 դիտում article-date 16:08 12-09-2017
ԱՄՆ-ում ձերբակլվել է հայտնի կինոդերասան Ժան-Կլոդ Վան Դամմի կրտսեր որդին՝ 21-ամյա Նիկոլաս Վան Վարենբերգը։ Այդ մասին հայտնում է TMZ-ն։ Ըստ տեղեկությունների՝ Արիզոնա նահանգի Թեմփե քաղաքում, որտեղ բնակվում է Նիկոլասը, ահազանգել են ոստիկանություն և հայտնել, որ վերջինս հարվածել է շենքի վերելակին, իսկ իրավապահները նշված վայրում արյան հետքեր են հայտնաբերել, որոնք տանում էին դեպի դերասանի որդու բնակարանը։ Խոսելով նրա և հարևանների հետ՝ ոստիկանները պարզել են, որ դերասանի որդին վնասել է ձեռքը։ Ոստիկանների հեռանալուց 20 րոպե անց Նիկոլասի հարևանն իջել է ներքև և հայտարարել, որ նա դանակով սպառնացել է իրեն։ Հարևանի պնդմամբ՝ դերասանի որդին դժգոհել է, որ ինքը բացել է դուռը ոստիկանների առջև: Խուզարկության արդյունքում իրավապահները դտել են դանակ, մարիխուանա, ինչպես նաև արգելված նյութեր և ձերբակալել են Վարենբերգին։

Նմանատիպ նյութեր