211652_close_icon
views-count1589 դիտում article-date 15:29 12-09-2017

Երևանում բացվել է ժամանակակից նմուշառման սենյակ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է պարզեցնել տնտեսվարողների համար սահմանված ընթացակարգերը: Երևանի «Ուրբան Լոջիստիկ» մաքսային տերմինալում արդեն գործում է սննդամթերքի, կերերի և կերային հավելումների նմուշառման բաժինը՝ արտահանման և ներմուծման գործընթացը տնտեսվարողների համար դարձնելով առավել հարմար և արագ: Դրան հատկապես կնպաստի նմուշառման համար կառուցված՝ ԵԱՏՄ ստանդարտներին համապատասխան կահավորված և ժամանակակից որակյալ տեխնիկայով հագեցած հատուկ սենյակը: Սա ևս մեկ քայլ է՝ ուղղված սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության շրջանակներում իրականացվող՝ ներմուծվող և արտահանվող սննդամթերքի նմուշառումը միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններում իրականացնելուն: «Վերջին սերնդի այս սարքավորումները թույլ են տալիս նմուշառումը կատարել սանիտարահիգիենիկ կատարյալ պայմաններում, ամենաբարձր ճշգրտությամբ՝ բացառելով սխալներն ու ապահովելով անվտանգ և որակյալ սննդամթերքի մուտքը մեր երկիր: Դրա երաշխավորը, բնականաբար, նաև ՍԱՊԾ նմուշառողների մասնագիտական բարձր պատրաստվածությունն է»,-տերմինալում անցկացված շրջայցի ընթացքում նմուշառման սենյակի առավելություններն է ներկայացրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետի խորհրդական Եղիշե Մարգարյանը: Գործընթացը լինելու է շարունակական. քայլեր են ձեռնարկվում մաքսային մյուս տերմինալներում ևս Ծառայության նման բաժիններ և նմուշառման սենյակներ ստեղծելու ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր