7036 դիտում
18:26 11-09-2017
Միայնակ մոր 17 անգամ վիրահատված 7-ամյա փոքրիկը վերջնական հաղթանակի շեմին մեր օգնության կարիքն ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայկը 7 տարեկան է և արդեն 17 վիրահատություն է տարել, երկուսն էլ առջևում են, մեկն այս տարվա հոկտեմբերին է, մյուսը՝ հաջորդ տարվա սեպտեմբերին: Իսկ մինչ այդ վերականգնողական ակտիվ բուժում է անցնում:
Պայծառ Ներսեսյանը Հայկի մայրիկն է: Որդու ծնվելու պահից նրանք երկուսով պայքարում են նախ նրա կյանքը փրկելու, ապա քայլելու համար: Նրանք իրենց երազանքի իրականացման շեմին են:
Հայկը ծնվել է 5.5 ամսականում, 600 գրամ քաշով՝ անհաս, զարգացած չէր կոնքազդրը, երկկողմանի հոդախախտ ուներ, նաև
մանկական ուղեղային կաթված: Քայլելու մասին երազելն արդեն համարձակություն էր: Խնդիրները չեն ընկճում մորը: Ամեն
փոքր հաղթանակի ու իրեն մարդկանց ձեռք մեկնելու հետ Պայծառն ավելի է ուժեղանում, իսկ Հայկը՝ ամրանում:
Գերմանիայում ամիսներներ առաջ հերթական բարդ վիրահատությունից հետո Հայկը վերադարձավ հաղթանակած:
Եվ տեղացի, և արտասահմանցի մասնագետները գոհ ու ոգևորված են արդյունքներով:
Հայկն այսօր կարողանում է մատիտ բռնել, պատկերները գունավորել, մի քանի տարի առաջ դա երազանք էր: Գրելուն զուգահեռ
Հայկը հիմա սովորում է ինքնուրույն ուտել, շորերը հանել-հագնել:
Պայծառն ամուսին չունի: Ապրում է մոր, եղբոր ու նրա ընտանիքի հետ միասին: Խնդիրներ ունեցող երեխաների ծնողներին
խորհուրդ է տալիս, երբե´ք, երբե´ք չհուսահատվել:
Հայկին առաջիկա մեկ տարում պետք է վերականգնողական բուժում Հայաստանում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում,
վիրահատություն Գերմանիայում: Հայաստանյան կենտրոններում մասնագետները շատ բանիմաց են, ասում է Պայծառը, բայց
սարքավորումների պակաս կա:
Հերթական, բայց ամենակարևոր հաղթանակի նախօրեին Պայծառն ու Հայկը կրկին իրենց հավատացող մարդկանց աջակցության
կարիքն ունեն:
Հայկին օգնելու համար Պայծառ Ներսեսյանի անունով VTB բանկում հաշվեհամար է բացվել:
Դրամական փոխանցումներ կարելի է կատարել հետևյալ հաշվեհամարներին.
[b]հայկական դրամով՝ 16046032978404 հաշվեհամարին,
դոլարով՝ 16046032978405,
եվրոյով՝ 16046032978406,
ռուբլիով՝ 16046032978407 հաշվեհամարներին:
Swift: ARMJAM22
ArCa քարտի համարն է՝ 6769307100031522:
[/b]
[b][i]«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ
Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան
Հեռ.՝ +37491 14-20- 25; +37495 14-20- 24[/i][/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
46934 դիտում
21:00 30-04-2018
Մեկուկես տարեկան Ալենը առողջական լուրջ խնդիրներ ունի. փոքրիկը մեր օգնության կարիքն ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
48850 դիտում
22:21 17-05-2018
Մեկուկես տարեկան Ալենը առողջական լուրջ խնդիրներ ունի. փոքրիկը մեր օգնության կարիքն ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5451 դիտում
19:58 22-01-2015
Շտապ. վանաձորցի այս փոքրիկը մեր բոլորիս օգնության կարիքն ունի (Ֆոտո, տեսանյութ). Lorinews.am
Այս բաժնից
406 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ
898 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը