5451 դիտում
19:58 22-01-2015
Շտապ. վանաձորցի այս փոքրիկը մեր բոլորիս օգնության կարիքն ունի (Ֆոտո, տեսանյութ). Lorinews.am
Lorinews.am-ին է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ Արմեն Հարությունյանը, ում փոքրիկը՝ 6-ամսական Արևիկը առողջական լուրջ խնդիրներ ունի անհրաժեշտ է փոքրիկին շտապ վիրահատել:
Երիտասարդ այս ընտանիքը այլևս բավարար միջոցներ չունի, փոքրիկին վիրահաելու համար, ուստի և ակնկալում է մեր բոլորիս աջակցությունը: Եկեք միասին փրկենք մեր համաքաղաքացի հրեշտակին ու միասին ժպիտ պարգևենք Արևիկ Հարությունյանի ընտանիքի անդամներին:
Ողջույն բոլորին. Իմ անունը Արմեն է: Աղջիկս՝ Արևիկը, 6 ամսեկան է: Ծննդաբերության ժամանակ երեխայի ստոծանու, ուսի եվ արմունկի նյարդերը ողնուղեղից պոկվել են, ինչի հետևանքով փոքրիկս շնչառական խնդիր ունի, ինչպես նաև աջ ձեռքը չի կարողանում վեր բարձրացնել ու արմունկը ծալել: Իսկ բժշկական տերմինով ախտորոշումը այսպես է՝ աջ բազկահյուսակի վերին (Էրիի) ծննդաբերական կաթված: Երևանի Արաբկիր բժշկական կենտրոնում երեխային հետազոտելուց հետո, որոշվեց որ աղջկաս ձոռքը բուժելու միակ լուծումը վիրահատությունն է, որի արժեքն է 1500 եվրո: Վիրահատությունը լինելու է Երևանում, այս տարվա փետրվար ամսին:
Իսկ մասնագետները հրավիրվելու են Ֆրանսիայից: Խնդրում եմ Ձեր աջակցությունը երեխայիս վիրահատման հարցում: Այդ գումարը ինձ համար բավականին մեծ է, սակայն վիրահատությունից հրաժարվել չեմ կարող, որովհետև սա միակ հնարավորությունն է աղջկաս թևը բուժելու: Ուստի դիմում եմ բոլորին, ով որքան գումարով կարող է օգնել ինձ աղջկաս վիրահատման համար, ուղարկեք <<Ինեկոբանկում>> բացված հաշվեհամարներից մեկին.
Մանրամասներն՝[url=http://lorinews.am/glxavor-temaner-1/3041-shtap-vanadzorci-ays-poqriky-mer-boloris-ognutyan-kariqn-uni-foto-tesanyut.html] այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
46934 դիտում
21:00 30-04-2018
Մեկուկես տարեկան Ալենը առողջական լուրջ խնդիրներ ունի. փոքրիկը մեր օգնության կարիքն ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
48850 դիտում
22:21 17-05-2018
Մեկուկես տարեկան Ալենը առողջական լուրջ խնդիրներ ունի. փոքրիկը մեր օգնության կարիքն ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1211 դիտում
16:45 21-05-2015
Թեղուտցի փոքրիկը մեր օգնության կարիքն ունի. տեսանյութ
Այս բաժնից
862 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը