«Ես չեմ վերադառնալու». հայտնի լրագրող Յուլյա Լատինինան սպառնալիքների պատճառով լքել է Ռուսաստանը
Հայտնի լրագրող Յուլյա Լատինինան լքել է Ռուսաստանը և չի պատրաստվում հետ վերադառնալ: Այս մասին նա հայտնել է «Эхօ Москвы» ռադիոլրատվականի եթերում, որը վարել է Skype-ով: Լրագրողուհին չի նշել, թե որ երկրում է գտնվում և հավելել է, որ նրա հետ են նաև ծնողները:
«Эха Москвы» և «Новая газета»-ի թղթակիցը հայտնել է նաև որ այդ որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ հրդեհել են իր ավտոմեքենան:
Այն մարդիկ, ովքեր արել են դա, պատրաստ են նաև սպանել, ասել է լրագրողուհին:
Նշենք, որ Ռուսաստանը լքելուց [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/09/1076935/]մեկ օր առաջ [/url]Յուլյան Աննա Պոլիտկովսկայայի անվան «Կամերտոն» լրագրողական մրցանակի դափնեկիր է դարձել:
Հիշեցնենք, որ Ա. Պոլիտկովսկայան ժամանակին քննադատել է Կրեմլի վարած քաղաքականությունը, ռուսական զորքերի գործողությունները Չեչենստանում:
Պոլիտկովսկայայի անվան մրցանակը հիմնվել է 2013թ-ին և հանձնվում է մարդու իրավունքների և մամուլի ազատությունների պայքարում ձեռքբերումների համար:
Հիշեցնենք նաև, որ լրագրող Ա. Պոլիտկովսկայան գնդակահարվել է Մոսկվայում, իր տան շքամուտքում 2006թ. հոկտեմբերին:
Սպանության կազմակերպիչներն առ այսօր բացահայտված չեն: