Ֆլորիդայում դպրոցները փակել են, որպեսզի այնտեղ տեղավորեն փոթորկից տուժածներին
Ֆլորիդայի նահանգապետ Ռիկ Սքոթը հայտարարել է, որ 3 օրով փակվել են դպրոցներն ու համալսարանները, որպեսզի այնտեղ տեղավորեն փոթորիկից տուժածներին: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Նրա խոսքերով` դպրոցներում ու համալսարաններում հնարավոր կլինի առավելագույն թվով մարդ տեղավորել:
«Յուրաքանչյուր ընտանիք պետք է նախապատրաստվի տարհանման»,- հայտարարել է նահանգապետը:
Նշենք, որ Ֆլորիդայում ապրում է ավելի քան 20 միլիոն մարդ: