«Մեթյու» փոթորկից տուժածներին Իտալիան 1 մլն եվրո կտրամադրի
«Մեթյու» փոթորկից տուժածներին Իտալիան 1 մլն եվրո կտրամադրի: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն՝ վկայակոչելով Իտալիայի Արտաքին գործերի նախարարության աղբյուրը:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/10/07/97806/]Հիշեցնենք[/url], որ Հաիթիում մոլեգնող «Մեթյու» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 842-ի:
Փոթորկի արագությունը 210 կմ/ժ է: «Մեթյու»-ին հզորության 4-րդ աստիճան է տրվել: Այժմ փոթորիկը շարժվում է ԱՄՆ-ի ուղղությամբ: Առաջին հարվածը կստանա Ֆլորիդա նահանգը, որտեղ նախօրեին արտակարգ դրություն է սահմանվել:
Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոտը երեկ հորդորել էր բնակիչներին շուտափույթ կերպով լքել տները՝ մոտեցող ուժգին փոթորկից հեռու գտնվելու նպատակով և կոչ էր արել լուրջ վերաբերվել հայտարարություններին և չձգել ժամանակը: