Նյու Յորքում ձյան առատ տեղումների պատճառով փակել են դպրոցները
Նյու Յորքի իշխանությունները որոշում են կայացրել փակել բոլոր դպրոցները 1 օրով։ Պատճառը, ինչպես գրում է The New York Times թերթը, ձյան առատ տեղումներն են. որոնց պատճառով դժվարացել կամ էլ ընդհանրապես անհնարին է դարձել երթևեկությունը։
Նշվում է, որ որոշման մասին ուշ տեղեկացնելն առաջացրել է շատ ծնողների դժգոհությունը։
Այսպիսով, շուրջ 1.1 մլն աշակերտ 1 օր դպրոց չի հաճախի։