Փրկարարները վատառողջ քաղաքացուն բարձրացրել են և դրել մահճակալին
Սեպտեմբերի 8-ին, ժամը 05:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը մահճակալից ընկել է հատակին. բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: