Մարտի 13-ին, ժամը 19:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշ Վաղարշյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի բազմոցին անօգնական վիճակում նստած է եղել Տ. Հ.-ը, ով հրաժարվել է հոսպիտալացումից:
***
Մարտի 13-ին, ժամը 12:30-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի թիվ 45 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարան բարձրացնելու համար (5-րդ հարկ) անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները 1974 թ. ծնված Ա. Ն.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: