41046 դիտում
20:30 05-09-2017
Արագածի ոստիկանները տաք հետքերով բացահայտել են երեկ Ռյա-Թազա գյուղում 3 անձանց դանակահարության դեպքը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արագածի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Համայնքային Ոստիկանության ծառայողները տաք հետքերով բացահայտել են երեկ՝ սեպտեմբերի 4-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած 3 անձի դանակահարության դեպքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , ժամը 22:30-ի սահմաններում Ապարանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Արագածի բաժին հայտնել են, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորներն են՝ Տաշիր քաղաքի բնակիչներ, 24-ամյա Սպարտակ Տամոյանը, 25-ամյա Մուրազ Տամոյանը և Ռյա-Թազա գյուղի բնակիչ, 23-ամյա Ալբերտ Համեյանը:
Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ռյա-Թազա գյուղից, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց և Երևան քաղաքի բնակիչ, 31-ամյա Տիտալ Թամոյանի միջև, ով իր մոտ եղած դանակով հարվածել է նշված անձնաց և դիմել փախուստի:
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Ս. Տամոյանը հիվանդանոց է ընդունվել «հետույքի ձախ կեսի շրջանի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ, Մ. Տամոյանը «կրծքավանդակի կտրած, ծակած վերքեր ձախից, աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, իսկ Ա. Համեյանը՝ «աջ ազդրի միջին երրորդականի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ կասկածյալ Տ. Թամոյանին հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12775 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ