Ատլանտյան օվկիանոսում «Իռմա» փոթորիկի արագությունը գերազանցում է ժամում 280 կիլոմետրը
ԱՄՆ-ի փոթորիկների կանխարգելման ազգային կենտրոնը հայտարարել է, որ Ատլանտյան օվկիանոսում «Իռմա» փոթորիկի արագությունը հասնում է առավելագույն 5-րդ աստիճանի: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` քամու արագությունը գերազանցում է ժամում 280 կիլոմետրը:
Փոթորիկն սկսվել է Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական մասից և շարժվում է դեպի Կարիբյան կղզիներ: