«Մոնակոյին» պարգևատրել են լավագույն մարզական նվաճումների համար
Եվրոպական ակունբների ասոցիացիան (ECA) «Մոնակոյին» պարգևատրել է 2016/17 մրցաշրջանում լավագույն մարզական նվաճումների համար:
Կազմակերպության 19-րդ կոնգրեսում մրցանակը շնորհվել է ակումբին, որը հաջող հանդես եկավ Ֆրանսիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում: Մրցանակը ստացել է մոնեգասկների ներկայացուցիչ Ֆիլիպս Դոնտը:
Մրցաշրջանի արդյունքներով «Մոնակոն» ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշում 58-րդ տեղից բարձրացավ 21-րդ հորիզոնական:


