Ռուսաստանի դպրոցներից մեկում աշակերտը հրազենային կրակ է բացել. կա 4 տուժած. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ մերձմոսկովյան Իվանտեևկա շրջանի թիվ 1 դպրոցում 9-րդ դասարանի աշակերտներից մեկը հրազենային կրակոցներ է արձակել։ Այդ մասին հաղորդում է Tass-ը։
Դպրոցը տարհանվել է, իսկ ոստիկանությունը ձրբակալել է աշակերտին։
Նշվում է, որ վերջինս կրակոցներ է արձակել պնևմատիկ ատրճանակից, ինչից նրա դասընկերները սկսել են լուսամուտից ցատկել՝ ստանալով վնասվածքներ, այդ թվում՝ ոտքի կոտրվածք
Միջադեպից 4 մարդ է տուժել՝ 3 աշակերտ և 1 ուսուցչուհի։