2841 դիտում
22:21 04-09-2017
Հայաստանին նվիրված միջոցառումներ են անցկացվել Լեհաստանի Բիալստոկ քաղաքում
Օգոստոսի 31-ին Լեհաստանում ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո Բիալիստոկ քաղաքում տեղի ունեցան հայկական մի շարք միջոցառումներ, որոնք անցկացվեցին Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարության կողմից իրականացվող «Արևելքի մշակույթ» ծրագրի շրջանակներում:
Բիալիստոկի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում կայացավ հայկական կինեմատոգրաֆիայի երևելի ներկայացուցիչ Համո Բեկնազարյանի «Զարե» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը` ԱՄՆ-ում բնակվող հայազգի Բեի Ռուի կենդանի երաժշտական մշակումների ուղեկցությամբ: Ֆիլմի ցուցադրությունից առաջ ելույթներով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Բիալիստոկի քաղաքապետի տեղակալ Ռաֆալ Ռուդնիցկին, Երևանյան «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Վարդիկյանը:
Իր ելույթում դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարությանը և Բիալիստոկի իշխանություններին՝ «Արևելքի մշակույթ» ամենամյա մշակութային ծրագրի շրջանակներում հայկական մշակույթը ներկայացնելու հնարավորության համար: Դեսպանի խոսքով՝ «Զարե» ֆիլմը, որը պատմում է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների և նրանց հանդեպ հայ ժողովրդի ուշադրության ու հոգատար վերաբերմունքի մասին, նաև ընդգծում է հայ և լեհ ժողովուրդների ընդհանրությունները: Դեսպանը որպես հիմք ընդգծեց այն հանգամանքը, որ 2017թ. Լեհաստանում մեծ շուքով նշվում է Լեհաստանի Կազմիմերժ թագավորի կողմից Հայ առաքելական եկեղեցուն շնորհված արտոնությունների 650-ամյա հոբելյանը, որն էլ հայ ժողովրդի հանդեպ լեհերի բարյացակամ վերաբերմունքի և երկու ժողովուրդների դարավոր բարեկամության լավագույն ապացույցներից մեկն է:
Ֆիլմի ցուցադրությանը հետևեց Բիալիստոկի մշակույթի կենտրոնի ճեմասրահում ՀՀ Նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Հուշեր ճանապարհից» խորագրով լուսանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Ղազարյանը և Բիալիստոկի քաղաքապետի տեղակալ Ռուդնիցկին:
Հայկական միջոցառումների շրջանակներում Լեհաստանում բնակվող հայազգի խոհարար Դիանա Վոլոխովա-Սարգսյանի կողմից անցկացվեց վարպետության դասընթաց, որի ընթացքում մանրամասն ներկայացվեցին հայկական խոհանոցի ավանդական ճաշատեսակների պատրաստման առանձնահատկություններն ու եղանակները:
Նմանատիպ նյութեր
2568 դիտում
23:05 29-08-2016
Լեհաստանի Լանցկորոնա քաղաքում «Հայկական օրեր» մշակութային միջոցառումներ են անցկացվել
3857 դիտում
22:42 30-10-2017
Լեհաստանի Օլավա քաղաքում «Հայկական օր» խորագրով միջոցառումներ են անցկացվել
Այս բաժնից
394 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
541 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
922 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ