Իսպանիայի ափերին 61 միգրանտ է փրկվել
Միջերկրական ծովով Իսպանիայի ափեր են հասել 61 միգրանտ: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` նրանք ափ են հասել նավակի միջոցով, որի վրա եղել է 47 մարդ` այդ թվում նաև երեխա: Մոտակա ժամանակներում նրանց կտեղափողեն Իսպանիայի հարավ-արևմուտքում գտնվող Կադիս քաղաք:
Ավելի վաղ Իսպանիա էին հասել ևս 14 միգրանտ` երկու նավակներով:
Նշենք, որ վերջին ժամանակներում ավելացել է միգրանտների հոսքը Իսպանիա` Միջերկրական ծովով: