Հունաստանի ափերին հայտնաբերվել է միգրանտ նորածնի դի
Հունաստանի ծովափնյա ոստիկանությունը հայտնաբերել է նորածնի դի: Ինչպես տեղեկացնում է Ռոյթերսը, երեխայի ծնողները ողջ եւ առողջ հասել են հունական Ագաթոնիսիոն կղզի: Նորածնի մարմինը հասցվել է կղզու հիվանդանոց, որտեղ արձանագրել են նրա մահը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի Բոդրում առողջարանային քաղաքի ափերին հայտնաբերվել է երեքամյա երեխայի դի, որը ծնողների եւ եղբոր հետ գտնվել է սիրիական փախստականներ տեղափոխող խորտակվող նավի վրա: