211652_close_icon
views-count20153 դիտում article-date 14:27 04-09-2017

Մինչ վարչապետը հայտարարում է «Մաքուր Հայաստան» ծրագրի արդյունավետության մասին, «Գազպրոմ Արմենիա»-ի հարևանությամբ աղբի բուրգ է գոյանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարում է «Մաքուր Հայաստան» ծրագրեերի մասին և կոչ է անում ազգաբնակչությանը, որպեսզի Հայաստանը մաքուր պահեն, իր երբեմնի աշխատավայրի՝ «Գազպրոմ Արմենիա»-ի հարևանությամբ մի իսկական մինի աղբանոց է ստեղծվել։ Երևան-Աբովյան ավտոճանապարհին՝ «Գազպրոմ Արմենիա»-ի վարչական շենքի հարևանությամբ, հակասանիտարական վիճակ է ու գարշահոտություն է տիրում։ Տեսողական խնդիրներ ունեցող մարդն անգամ ճանապարհով երթևեկելիս կտեսնի այդ աղբի մնացորդները, մինչդեռ թե «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցները, թե նշված տարածքի սեփականատերերն ու վարչական շրջանի պատասխանատուները գուցե «վարդագույն ակնոցներ են կրում», որ չեն տեսնում մինի աղբանոցը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր