211652_close_icon
views-count18834 դիտում article-date 13:11 18-07-2017

Մինչ վարչապետը հայտարարում է «Մաքուր Հայաստան» ծրագրի մասին, Մալաթիա-Սեբաստիայում առաջանում է «մինի» աղբանոց՝ իր գարշահոտությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ Երևանի քաղաքապետարանի վարչական շրջանների ղեկավարները, իսկ մարզերում՝ մարզպետները, պետք է հետևողական պայքար տանեն աղբահանությունը պատշաճ ձևով կատարելու ուղղությամբ և այդ ակցիայի շրջանակներում հայտարարվել էր «Մաքուր Հայաստան» նշանաբանով շաբաթօրյակների շարք։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի «Ախպարաշենում», Շահումյան 4-րդ փողոցի հարևանությամբ, ամառվա այդ կիզիչ եղանակին մի իսկական գարշահոտություն է տիրում։ Կենցաղային ու շինարարական աղբը գարշահոտությամբ է պատել ողջ տարածքը, իսկ պատկան մարմինները, այս դեպքում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատասխանատուները, կարծես չեն տեսնում, որ իրենց տարածքում ստեղծվում է «մինի» աղբանոց։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբոր որդին՝ Արտակ Ալեքսանյանը, օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և կհանձնարարի, որպեսզի պատկան մարմինները տարածքից հեռացնեն կուտակված աղբը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր