Հրվ. Կորեան բալիստիկ հրթիռների արձակմամբ զորավարժություններ է անցկացրել
Հարավային Կորեայի զինված ուժերը զորավարժություններ են անցկացրել բալիստիկ հրթիռների ներգրավմամբ՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից կատարված միջուկային փորձարկման։ Այդ մասին հաղորդում է Ronhap գործակալությունը։
Նշվում է, որ այսօր առավոտյան Փհենյանը հաջողությամբ ջրածնային ռումբ է փորձարկել։ Հյուսիսկորեական իշխանությունների պնդմամբ՝ այն կարող է տեղադրվել նոր միջցամաքային բալիստիկ հրթիռի մեջ։
Այդ կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Հյս. Կորեայի հերթական միջուկային փորձարկման ֆոնին հարված հասցնելու հավանականությունը։