Տեխասի իշխանությունները գնահատել են «Հարվի» փոթորկի վնասը
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարել է, որ «Հարվի» փոթորկի վնասը կարող է կազմել150-180 մլրդ դոլար: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Նա ասել է, որ «Հարվի» փոթորկից տուժած մարդկանց թիվը և տարածքն ավելի մեծ են, քան «Կատրինայի» ժամանակ էր, որից հետո վերականգնման համար 120 մլրդ դոլար պահանջվեց:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսից խնդրել է պահուստային ֆոնդերից փոթորկից տուժածներին հատկացնել 7.85 մլրդ դոլար: