4027 դիտում
14:31 29-08-2017
«Հարվի» փոթորկի պատճառով Տեխասի նավթի 2 պահեստարաններում արտահոսք է առաջացել
ԱՄՆ-ի Տեխաս նահանգին վրա հսած հզոր «Հարվի» փոթորկի հետևանքով վնասվել են նահանգում տեղակայված նավթի 2 պահեստարաններ։
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, տեղի է ունեցել նավթ արտահոսք։
Նշվում է, որ Kinder Morgan ընկերությանը պատկանող տերմինալում տեղակայված պահեստարաններից մեկը, որում գտնվում է մոտ 150 հազար բարել նավթ, վնասվել է հորդառատ անձրևների պատճառով։ մասնագետներին հաջողվել է դադարեցնել նավթի արտահոսքը, իսկ վնասված հատվածը ծածկվել է հատուկ նյութով՝ կանխելու համար հրդեհի առաջացումը։
Մյուս պահեստարանը պատկանում է Karbuhn Oil ընկերությանը։ Այն ևս վնասվել է, այս անգամ կայծակի հարվածի հետևանքով, ինչից էլ արտահոսք է սկսվել։
Հիշեցնենք, որ «Հարվի»-ն վերջին 12 տարվա ամենահզոր փոթորիկն էր, որը վրա հասավ ԱՄՆ-ին։ Նրա հզորությունը գնահատվել է 5 բալից 4։ Փոթորիկը մեծ ավերածություններ է պատճառել նահանգին։
Նմանատիպ նյութեր
4091 դիտում
21:03 03-09-2017
Տեխասի իշխանությունները գնահատել են «Հարվի» փոթորկի վնասը
5500 դիտում
22:33 26-08-2017
ԱՄՆ Տեխաս նահանգում «Հարվի» փոթորկի պատճառով 300 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության և բջջային կապի
10452 դիտում
11:23 27-08-2017
ԱՄՆ Տեխասում «Հարվի» փոթորկի զոհ է դարձել առնվազն 8 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1000 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
754 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
847 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ