Հնդկաստանի պաշտպանության նոր նախարարը կին է
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին լայնածավալ վերադասավորումներ է իրականացրել կառավարությունում, որի արդյունքում պաշտպանության նախարարը կին է: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` պաշտպանության նախարար է դարձել առևտրի և արդյունաբերության նախկին նախարար Նիրմալա Սիթհարամանը:
Այսօր առավոտյան երկրի նախագահ Ռամ Նատհ Կովինդը երդում է վերցրել 9 նոր նախարարներից: